Տեր-Սարկիսով (բժիշկ)
Արտաքին տեսք
Ազգություն | հայ |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր-Սարկիսովը Կարսում եղել է բժիշկ։ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքական զորքը, չհանդիպելով հայկական բանակի դիմադրությանը, գրավել է Կարսը։ Թուրք զինվորներն անմիջապես սկսել են քաղաքի հայ խաղաղ բնակչության ջարդը։ Ընդամենը 5 օրվա ընքացքում Կարսում սպանվել է շուրջ 4000 խաղաղ հայ բնակիչ և ձերբակալվել շուրջ 7000 հայ տղամարդ։ Թուրքերը ձերբակալել, բանտարկել և բոլորի պես ամբողջովին մերկացրել են բժիշկ Տեր-Սարկիսովին, ում, այնուամենայնիվ, մի քանի օրից հաջողել է ազատվել բանտից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսիսյան Մկրտիչ, Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր, Երևան, 2005։
- ՀԱԱ, ֆ. 114, ց. 2, գ. 33, թ. 67 և գ. 43, թ. 33։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։